A
A
Ա.Աշոտյան. «Հրաժարվելն ինքնասպանություն է»
Այսօր, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ հանրակրթական ուսումնական հաստատությունների ռուսաց լեզվի ուսուցիչների երկրորդ համագումարը, որին մասնակցում էին ուսուցիչներ՝ Հայաստանի բոլոր մարզերի եւ մայրաքաղաքի դպրոցներից:
Խոսելով Հայաստանում ռուսերենի զարգացման խնդիրներից` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ դասավանդման գործընթացում առանձնակի խնդիրներ չկան: «Ռուսերենը հարստություն է, որից հրաժարվելն ինքնասպանություն է: Հաճախ հարցը փորձում են քաղաքականացնել, ինչը թույլատրելի չէ: Մեր նախարարությունը քննադատում է այդ մոտեցումը, քանի որ ռուսերենը քաղաքակիրթ զարգացման մի մասն է կազմում»,- ասաց ԿԳ նախարարը:
Մանրամասներն այստեղ