A
A
Չվացուցակը չի փոխվել
Ջաջուռ-Մայիսյան հատվածում ընթացող ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները չեն փոխել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքների չվացուցակը: Ներկա պահին Ընկերության բոլոր ներհանրապետական էլեկտրագնացքները և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը շարժվում են համաձայն չվացուցակի՝ առանց որևէ ուշացմանը:
Նշենք, որ Հայատանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը արդեն մի քանի օր է՝ Ջաջուռ-Մայիսյան երկաթգծի 7-րդ կիլոմետրի հատվածում իրականացնում է ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները: Պայթեցման եղանակով չեզոքացվեց նոր ձնահյուսի (ձյան շերտի հաստությունը կազմում էր մոտ 1 մ, իսկ վտանգավոր հատվածի երկարությունը` 35-40 մ) առաջացման վտանգը: Այս մասին հայտնում է Երկաթուղու մամլո ծառայությունը։