Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեն Դելոնը հիվանդանոցում է

Հասարակություն
164c4cb7a34dcdad4f1c4e3c68e74a0c

Աշխարահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը այսօր՝ ապրիլի 4-ին, տեղափոխվել է Փարիզի՝ Նեյի արվարձանում տեղակայված, ամերիկյան մասնավոր հիվանդանոց։ Այս մասին տեղեկացրել է «Интерфакс»-ը։

«Նրա վիճակը նորմալ է։ Ինչպես բոլորը, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին, նա էլ է բուժզննում անցնում», -նշել է դերասանի օգնականը՝ հրաժարվելով մանրամասն մեկնաբանություն տալ Դելոնի առողջական վիճակի մասին։

Հիվանդանոցում նույնպես զերծ են մնացել մեկնաբանություններից։ Սակայն ասվում է, որ Դելոնը հիվանդանոցում է հայտնվել սրտամկանի ռիթմի հետ կապված խնդրի պատճառով։

Ալեն Դելոնը ծնվել է Փարիզի Օ-դե- Սեն արվարձանում՝ 1935 թ.-ի նոյեմբերի 8-ին։ 50 տարիների դերասանական կարիերայի ընթացքում նա նկարվել է ավելի քան 100 ֆիլմերում։ Աշխարհի հանրությանը նա հայտնի է «Պայծառ արևի տակ», « Ռոկկոն և նրա եղբայրները», «Ոսկե գլոբուս», «Երկուսը քաղաքում», «Սև կակաչ», «Թեհրան-43» և այլ հայտնի ֆիլմերից։ Արժանացել է կինոյի միջազգային տարբեր մրցույթների մրցանակների։