Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրվել են խոտածածկ տարածքները

Հասարակություն
ae7784de9a487ae4d9de6d9d1ca89663

Ապրիլի 4-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում այրվել է 3 հա խոտ, իսկ Բալահովիտ գյուղում (կաթի գործարանի մոտ)` 1000 քմ եղեգնուտ:

Լոռու մարզի Գուգարք և Փամբակ գյուղերի միջև՝ լեռան վրա, այրվել է մոտ 1 հա, Սպիտակ քաղաքի «Ուզբեկական» թաղամասում` 2500 քմ, «Սպիտակ քաղաքի ԲԿ» ՊՓԲԸ մոտակայքում` 5000 քմ, Ալավերդիում` 4 հա, Ղուրսալ գյուղի գերեզմանատան մոտ` 2000 քմ, Ստեփանավանում` 4000 քմ, Հաղպատ-Ալավերդի ավտոճանապարհին` 1 հա խոտածածկ տարածք:

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այրվել է 4 հա, Աչաջուր գյուղում` 2 հա խոտ:
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում այրվել է 1000 քմ, Երևան-Երասխ ավտոճանապարհին` ևս 1000 քմ բուսածածկ տարածք:

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ձորակում` հրդեհի տարբեր օջախներում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք և մասնակի՝ 20 ծառ:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Այս մասին հաղորդում է ԱԻՆ մամլո ծառայությունը։