A
A
ՈԶ հրամանատարի տեղակալը կալանավորված է
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում 2012թ-ի մարտի 3-ից քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել զենք, ռազմամթերք հափշտակելու համար:
2012թ-ի մարտի 6-ին Վանիկ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Քրեական գործով կասկածյալի և մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք չկան:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել և հարցաքննվում են բազմաթիվ վկաներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Այս մասին հայտնում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։