A
A
Փլուզում՝ ձյան ծանրությունից
Ապրիլի 7-ին, ժամը 10.05֊-ին Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղում մասնակի փլուզվել է Հ. Պապոյանին պատկանող տան տանիքը (80 քմ):
Ըստ նախնական տվյալների` փլուզման պատճառ է հանդիսացել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը:
Բարեբախտաբար, զոհեր եւ տուժածներ չկան: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։