A
A
Քրիստոս Հարյավ ի մեռելոց
Քրիստոսի խաչելությամբ մարդկությունը հերթական անգամ մաքրվեց մեղքերից: Ապրիլի 8-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության օրը: Բոլոր եկեղեցինեում երեկոյան մատուցվեց ճրագալույցի պատարագ: Տոնը հայտնի է որպես Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից:
Տոնական սեղանը զրադարում է կարմիր ներկված ձուն, որը խորհրդանշում է աշխարհը: Կեղևը երկնքին է , թաղանթը` օդը, սպիտակուցը` ջուրը, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը մաքրվեց Քրիստոսի Արյամբ:
Քրիստոս Հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: