Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանը կաքսորի՞ Լուսին

Հասարակություն
71f378f8094e3d4b8ca7628479282402

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն է արել
Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին հանրապետությունից բացակայելու համար։

«Իսկապես՝ ինչ մտքի տեր պետք է լինել, որպեսզի Եվրախորհրդի Նախարարների խորհրդի կողմից ընտրված Փոքրամասնությունների կամ տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի անդամին խիստ նկատողություն հայտարարել Կոմիտեի պլենար նիստին մասնակցելու համար: Եվ դա այն դեպքում, երբ համապատասխան Խարտիայում հստակ նշված է, որ կառավարությունը չպիտի միջամտի փորձագետի գործունեությանը: Պարզից էլ պարզ է. դատարանը անվավեր կճանաչի այս անհեթեթ հրամանը, ուստի ես որեւէ անհանգստանալու բան չունեմ։
Պարոն Աշոտյանը ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները, նույն հաջողությամբ նա կարող էր հրամայել ինձ գլխատել կամ աքսորել Լուսին»,- ասել է նա։

Մանրամասներն այստեղ