Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյունի «զոհերը» բացատրություն չեն տվել

Հասարակություն
1af53441a3f189d7c273113cb3b7532f

Ոստիկանություն մանրամասներ է հրապարակել երեկ տեղի ունեցած պայթյունի մասին։

Ապրիլի 10-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 138 շենքի բակում գտնվող մի ավտոտնակում, դեռևս չպարզված հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Պատահարի հետևանքով ստացած վնասվածքներով և տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 1976 թ. ծնված Արման Հովհաննիսյանը, 2001 թ. ծնված Ժորա Հովհաննիսյանը և 1991 թ. ծնված Գևորգ Մանուկյանը, որոնք, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 17.20-ին, մարտական 4 հաշվարկի ուժերով:

Նշանակվել են դատաբժշկական, հրդեհատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: