Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սառցակուտակում կամրջի տակ

Հասարակություն
876bc05dcb4983fd8985f7956326afa5

Ապրիլի 10-ին Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում համանուն գետի վարարման հետևանքով ջուրը դուրս է եկել հունից և լցվել բնակելի տարածքներ:

Դեպքի վայր է մեկնել Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գյուղի կամրջի տակ առաջացել է սառցակուտակում, ջուրը դուրս է եկել հունից և լցվել Նաիրի Հախվերդյանին պատկանող տարածք:

Գյուղացիների և փրկարարների համատեղ ուժերով կամրջի տակ կուտակված սառցաբեկորները մաքրվել են, գետի հունը` վերականգնվել:

Վտանգ անցորդների համար

Երեկ, 19.47-ին Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի թիվ 22 շենքի 3-րդ հարկի պատի քարերը թուլացել և թափվում են՝ վտանգ ներկայացնելով անցորդների համար:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Տեղում պարզվել է, որ շենքից պատից պոկվել է երեսպատման մի քանի քար և առկա է ևս մի քանի քարի փլուզման վտանգ:
Փրկարարներն իրականացրել են սպառնալիք ներկայացնող քարերի ապամոնտաժման աշխատանքներ:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը