A
A
Կաթողիկոսն ու բնապահպանները
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անդրադարձը բնապահպաննների կոչին.
«Բնությունն արարչաստեղծ իրականություն է, որի նկատմամբ պետք է մշտական խնամք և հոգածություն դրսևորել: Այն կոչված է ծառայելու արարչագործության պսակը հանդիսացող մարդու բարօրությանը, և մարդուն իրավունք է վերապահված խելամտորեն օգտագործել բնական պաշարները:
Մենք ողջունում ենք բնապահպան կազմակերպությունների կողմից դրսևորված ուշադրությունը և նախանձախնդրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ:
Բնապահպանական խնդիրները իրենց լուծումները պիտի գտնեն պետական պատկան մարմինների կողմից օրենսդրության շրջանակներում` առաջնորդված երկրի և հասարակության շահերով»:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ