A
A
Գիծն են զննում
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ապրիլի 1-ից մինչև մայիսի 20-ը անցկացվում է գծի, հարակից տարածքների և արհեստական կառույցների գարնանային ամբողջական զննումը: Զննումն անցնում է գծի, էներգամատակարարման, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի և կապի տնտեսությունների անխափան աշխատանքի ապահովման նպատակով:
Բացի այդ ապրիլի 15-ից մինչև մայիսի 31-ը կիրականացվի լոկոմոտիվների և շարժիչավագոնային շարժակազմի գարնանային զննումը: Զննման անցկացման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու գնացքների հակահրդեհային համակարգին, անվտանգ երթևեկությունն ապահովող սարքավորումների վիճակին, օդափոխության համակարգին, իսկ զննման ընթացքը ամեն շաբաթ դիտարկվելու է սելեկետորային խորհրդակցության ընթացքում: Այս մասին հայտնում է Երկաթուղու մամլո ծառայությունը։