Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռեժիսորները զինվորներ են ընտրելու

Հասարակություն
9636eda38d34a51cb3ae4b21bd5dfda1

Կինոռեժիսոր Ռոման Բալայանը հանդես է եկել նախագծով՝ Հայաստանում ստեղծելու ռեժիսորական կուրս, որտեղ կդասավանդեն ինչպես հայ լավագույն մասնագետները, այնպես էլ հրավիրյալ աշխարհի լավագույն ռեժիսորները։

«Խոսքը գնում է մեկ տարի շարունակ հումանիտար, տեսական. դիկտատուրային սիստեմային կրթության և գումարած վարպետության դասերի ու պրակտիկայի մասին»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր, կինոռեժիսոր Արմեն Մազմանյանը։

Կուրսը կբացվի այս տարվա հոկտեմբերին։ Այն կկազմակերպվի Կինոյի և թատրոնի ինստիտուտի բազայի վրա, Մշակույթի նախարարության, Ազգային կինոկենտրոնի, Կինոգործիչների միության համագործակցությամբ։

Ուսուցումը լինելու է անվճար, և դրան մասնակցելու համար կարող են դիմել անկախ մասնագիտական կրթությունից։ «Ընտրվելու են միայն նրանք, ովքեր հետաքրիր են խելքով, մտքով և տեսակով»,- ասաց ասուլիսին ներկա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը։- Մարդիկ որոնց կընտրենք, պետք է լինեն զինվորներ, որ ազգի պատմությունը պատմեն, ազգի առավելությունների մասին պետք է խոսեն և ազգի թերությունների, որ ավելի կարևոր է, քան առավելությունների մասին խոսելը»։

«ԽՍՀՄ փլուզումից հետո ռեժիսուրայի ոլորտում դաշտը բաց մնաց, իմ սերնդի տղերքը գնացին արտերկիր, դարձան բիզնեսմեններ։ Դա արմատական հետևանքներ ունեցավ, պրոֆեսիոնալների փոխարեն եկան դիլետանտներ, - ասաց կինոռեժիսոր Արամ Շահբազյանը։- Այսօր մենք նայում են շատ վատ սերիալներ և անունը դնում կինո»