Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանն ասաց՝ սպասեք

Հասարակություն
edc830c8b2c66f3bdb6f9f7421798b05

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին հայտարարված նկատողության եւ զարգացումների հետ կապված։ «Հենց որևէ բան որոշվի, օպերատիվ կերպով կիմանաք»,-«Ա1+»-ին ասաց նախարարը։

Իսկ Արմեն Աշոտյանն այսօր մասնակցում էր «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում դպրոցների համակարգչային սարքավորումեր տրամադրելու արարողությանը, որը տեղի ունեցավ «Յունիքոմփ» ընկերությունում։

Ծրագիրը շրջանակներում ՀՀ 1360 դպրոցի տրամադրվում են համակարգչային սարքավորումներ։

Ինչպես նշվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության մամլո հաղորդագրությունում, ծրագրի իրագործումը կբարելավի դպրոց-կրթության և գիտության նախարարություն տեղեկատվական հոսքը՝ բարձրացնելով դպրոցների կառավարման արդյունավետությունը։