Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ր ռոբոտը կանցնի լաբիրինթոսով

Հասարակություն
f262d48ca21ea1cbb795bd16c4b07283

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակում (ԱրմՌոբոտիքս) հայտարարում է «Գծին հետևող ռոբոտ 2012» մրցույթի գրանցումը, որն իրականացվում է կայքում մինչև մայիսի 4-ը:
Մրցույթը նախատեսված է մինչև 20 տարեկանների համար։

«Մենք կարևորում ենք հատկապես դպրոցականների և ցածր կուրսերի ուսանողների մասնակցությունը ԱրմՌոբոտիքսին: Բացի այդ, մրցույթները լավագույն միջոց են երիտասարդներին մոտիվացնելու, սեփական հնարավորությունները վերագնահատելու և իրենց կարողությունները ցուցադրելու համար»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Մրցույթի ընթացքում մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել և պատրաստել այնպիսի ռոբոտ, որը պետք է ճանապարհ անցնի լաբիրինթոսում, գտնի բոլոր վերջնակետերը և ետ վերադառնա իր անցած ամենակարճ ճանապարհով: Դաշտը (լաբիրինթոսը) իրենից ներկայացնում է սպիտակ հարթություն, որի վրա կան սև գծեր և քառակուսիներ: Լաբիրիթոսն ունի 4 և ավելի վերջնակետեր, որոնցից յուրաքանչյուրը կամայականորեն կարող է լինել սկզբնակետ ռոբոտի համար: