Հմայակ Հովհաննիսյանը վարկած ունի (տեսանյութ)
«Կատարվածը միանշանակ ունի քաղաքական ենթատեքստ»,-այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց են Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը։
Նա մեզ հետ զրույցի պահին ոստիկանությունում էր, բայց ժամանակ գտավ մեզ հայտնելու, որ«Գազ 31» մակնիշի 08 SL 010 պետհամարանիշի իր ավտոմեքենան մշտապես, արդեն 1,5 տարի կայանվում է իրենց աշխատակազմի ղեկավարի Շենգավիթում գտնվող տան դիմաց, եւ ոչ մի բան այսքան ժամանակ չի պատահել։
«Բայց ես այդ ամենի մասին մամլո ասուլիս եմ տալու երեքշաբթի, այս պահին ունեմ իմ վարկածը, եւ ոստիկանությանը հայտնում եմ այն, որպեսզի ստուգվի։ Վարկածը միանշանակ քաղաքական է»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 14-ին, թալանել են Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի «Գազ 31» մակնիշի 08 SL 010 պետհամարանիշի մեքենան: Այժմ մեքենան անշարժունակ կայանված է կողոպուտի վայրում: