A
A
«Չենք լռելու». Կանխենք վտանգը (տեսանյութ)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում անհատ երիտասարդներին և խմբերին` հետևել ձմռանն անցկացված ակցիայի օրինակին և «փորձել զանազան կրեատիվ միջոցներով հասարակության շրջանում քարոզել քվեները վաճառելու ամոթալիությունն ու վտանգը` այս իշխանությունների պատճառով անդունդը գլորվող մեր Հայաստանի համար»:
Հիշեցնենք, որ այս ձմռանը Հայաստանի ապագայով Արտլաբորատորիան կազմակերպել էր ակցիա` ընդդեմ ընտրակաշառքի: Նրանք նախագահի նստավայրի կողքին, Ազգային ժողովի, ինչպես նաև ԿԸՀ-ի շենքերի դիմաց ձյան վրա կարմիր գույնի ներկով «5000 դրամ» գրառում էին կատարել: