Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատի են տվել «Մեկ ազգին»

Հասարակություն
9ba7c1930f49745542a451f3f866c71c

Ապրիլի 16-ին, ժամը 14:15-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննելու է երեք հանրային գործիչների` "Մեկ ազգ" կուսակցության դեմ ներկայացրած հայցը:

2011 թվականի դեկտեմբերի 28-ին "Մեկ ազգ" կազմակերպությունների դաշինքի Facebook-յան էջում հայտնվեցին զրպարտիչ և վիրավորական գրառումներ հանրային գործիչներ Դանիել Իոաննիսյանի, Բայանդուր Պողոսյանի և Հասմիկ Սիմոնյանի հասցեին:

Նրանք դիմել էին դատարան` պահանջելով "Մեկ ազգ" կուսակցությունից հրապարակավ հերքել սուտ տեղեկությունները, ներողություն խնդրել վիրավորանքների համար և վճարել սիմվոլիկ փոխհատուցում` 10-ական դրամի չափով:

Նշենք նաև, որ պատասխանող կուսակցությունը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, ինչը, համաձայն օրենքի, դատարանի կողմից կարող է համարվել որպես հայցային պահանջների ընդունում:

Տեղեկացնենք նաև, որ մի խումբ քաղաքացիներ ի պաշտպանություն "Մեկ ազգ"-ի` ցույց են կազմակեպելու դատարանի շենքի դիմաց: