Նորվեգացի ահաբեկչի դատը սկսվեց (տեսանյութ)
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում այսօր՝ ապրիլի16-ին սկսվեց ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի դատը։
Բրեյվիկի գործով շուրջ 800 տուժողներ են անցնում, որոնց պաշտպանելու են 162 իրավաբաններ։
Դատական գործընթացի ժամանակ ցուցմունք են տալու 150 վկաներ։
Sky News-ի փոխանցմամբ՝ Բրեյվիկը ողջունել է դատարանին աջ ձեռքը ֆաշիստներին հատուկ առաջ ձգելով։ Իսկ երբ խոսելու հնարավորություն է ստացել՝ հայտարարել է, որ չի ընդունում նորվեգական դատարանը, քանի որ այն ըստ իր՝ սատարում է բազմամշակութային գաղափարախոսությունը։
Բրեյվիկին դատելու են 5 դատարաններից ընտրված դատավորներ։ Մեղադրյալին դատապաշտպանն է Գեիր Լիպեստադը՝ իր 3 օգնականներով։
Եթե նորվեգացի ահաբեկիչը մեղավոր ճանաչվի, նրան 21 տարվա բանտարկություն է սպասվում։
Հիշեցնենք, որ 2011-ի հուիսի 22-ին Օսլոյի կենտրոնական փողոցներից մեկում, Բրեյվիկը պայթեցրել է ականապատված մի ավտոբուս, այնուհետև ոստիկանի համազգեստով ուղևորվել է Ուտեիա կղզի, որտեղ գնդակահարել է Նորվեգիայի աշխատավորական կուսակցությանը պատկանող երիտասարդական ճամբարում հանգստացող մարդկանց։ 77-ը նրանցից մահացել են, 150-ն էլ վիրավորվել։