Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

696 մահացած «ապրել» է 7 տարի

Հասարակություն
c38b35b7b1ad5b8339fea47b0addf35b

ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ ուսում­նասիրու­թյուն­ներ են կատարվել քաղաքա­ցիա­կան կացության ակտերի գրանց­ման Երևանի հա­տուկ սպասարկ­ման տարածքային բաժնում:

            Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ 2003-ից մինչև 2010թվականի  ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 696 մահացած ան­ձանց անձ­նագրերը (դրանց բացակայության դեպքում տրվող տեղեկանքները) չեն ուղարկ­վել ՀՀ ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներին' ինչից ելնելով էլ նրանց վերաբերյալ տվյալները դուրս չեն բերվել բնակչության պետական ռեգիստ­րից և հայտնվել են ընտրացուցակներում:

            Թվով 696 մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

            Հայտնաբերված խախտումների կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարի 13.04.2012թ. թիվ 55-Ա հրամանով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինա­կա­նու­թյան վերահսկողության տեսչությանը հանձնարարվել է ստուգում իրականացնել քաղաքա­ցիա­կան կացու­թյան ակտերի գրանցման Երևանի հա­տուկ սպասարկ­ման տարածքային բաժնում:  Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության մամլո ծառայությունը։