Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրաբույժը կալանավորվել է

Հասարակություն
16f36bc98c7ed89c4cacea7df4d20937

2012թ. ապրիլի 15-ին կալանավորվել է Գյումրի քաղաքի «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի վիրաբույժ-կոնսուլտանտ Հ.Ներսիսյանը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Մասնավորապես նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` Հ. Ներսիսյանը անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերել հիվանդ Հ. Մկրտչյանի նկատմամբ, որի պատճառով վերջինս մահացել է: