Նախարարից պատասխանից գոհ չեն (տեսանյութ)
Երեկվանից ցույց անող մի խումբ գյուղացիների այսօր հաջողվեց հանդիպել գյուղնախարար Սերգո Կարապետյանին: Նրանք նախարարից երաշխիքներ են պահանջում, որ կաթի մթերման գինը այլեւս չի իջնի: Նախարարի պատասխանը գյուղացիներին չի բավարարել:
«Ասում է՝ կառավարությունը չի կարող վերահսկել, ասում է՝ անհատ ձեռներեցներ են, իրենք ոնց ուզում են՝ այնպես անում են, դուք պայմանագիր կնքեք, բայց մեզ հետ պայմանագիր չեն կնքում»,- ասաց ցուցարարներից մեկը նախարարի հետ հանդիպումից հետո։
Կոտայքի մարզում կաթի արտադրությամբ զբաղվող գրեթե բոլոր գյուղացիները իրենց տները գրավ են դրել, վարկ են վերցրել։ Եթե այսօր կաթի մթերման գինը չբարձրանա, նրանք ստիպված կլինեն վաճառել իրենց անասունները։
Կոտայքի մարզի գյուղացիները հինգշաբթի պատրաստվում են կրկին գալ Երեւան եւ բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի մոտ: