A
A
Վերագործարկվեց «Էրեբունի-Երևան – 2750»-ը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակին հարակից` Վազգեն Սարգսյան փողոցի միջանկյալ պուրակում մասնակցել է «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիրի վերաբացմանը, որի հիմնանորոգման աշխատանքները սկսվել էին փետրվար ամսից:
1968 թվականին` Երևանի 2750-րդ տարեդարձի առիթով շահագործման հանձնված ու նույնքան ջրամղիչ խողովակներ ունեցող շատրվանը մինչ այս միայն ընթացիկ նորոգումների էր ենթարկվել:
Քաղաքապետը հայտնել է, որ նախատեսել են գործարկել 11 շատրվանային համալիր և 7 ջրավազան: Մոտ օրերս կվերագործարկվի նաև Շարլ Ազնավուրի հրապարակի շատրվանը։
Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։