Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորին հեռացրել են

Հասարակություն
3a42f02f3a5482cd922ca3360e34e670

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի դատավարության ժամանակ դատավորներից մեկին՝ Թոմաս Ինդրեբյուին, արգելել են մասնակցել դատական հետագա գործընթացներին։

Ինչպես հայտնել է Daily Telegraph -ը՝ դատավորը իր Facebook-ի էջում գրել է, թե դատավարության միակ ելքը Բրեյվիկի մահապատիժն է լինելու։

Դատական կոլեգիան որոշել է, որ դատավորը չպետք է կողմնակալ դիրքորոշում ունենա և հեռացրել է Թոմաս Ինդեբրյուին գործընթացից։

Հիշեցնենք, որ Բրեյվիկի դատավարությունը սկսվել է ապրիլի 16-ին։

Այդ օրը 77 մարդ սպանած հանցագործը մի քանի անգամ շոկի մեջ է գցել հասարակությանը։

Առաջինը, որ բարևել է ֆաշիստական ողջույնի ձևով՝ աջ ձեռքը առաջ մեկնելով ու ասելով, որ չի ընդունում նորվեգական դատարանը, երկրորդ՝ դիտելով իր իրականացրած սպանության մասին պատմող տեսանյութը՝ լաց է եղել, սակայն իրեն մեղավոր չի համարել։