Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանը չիջավ, բայց... (տեսանյութ)

Հասարակություն
89917cd89c95410b24fa80491b3f15b2

ԿԳ նախարարը չընդունեց Բրյուսովի համալսարանի ուսանողների հրավերը՝ ԿԳՆ շենքի բակ իջնելու։ Նա չիջավ ներքեւ, սակայն շենքում պատասխանեց լրագրողներին՝ ասելով, թե ռեկտոր Սուրեն Զոլյանի պաշտոնանկությունը բուհում հայտնաբերված խախտումների արդյունքն է։

Նա լրագրողների միջոցով խորհուրդ տվեց ուսանողներին սեփական կարծիքն ունենալ, եւ նրանց հրավիրեց վերեւ՝ հարցը քննարկելու։

Սակայն ԿԳՆ շենքի մոտ արդեն մեկ ժամ բողոքող ուսանողները որոշեցին ոչ թե հանդիպել նախարարին, այլ գնալ Կառավարություն շենքի մոտ եւ այնտեղ իրենց բողոքը հայտնել։

Թեեւ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող Երեւանի Լեզվաբանական համալսարանի ուսանողները չէին համաձայնում մի քանի հոգով հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանին, իսկ այս պահին 5 հոգանոց պատվիրակություն մտել է շենք։

Ուսանողները վարչապետի հետ մեկ հարց են քննարկելու, որպեսզի վաղը վարչապետն ու ԿԳ նախարարը գնան Բրյուսով եւ հանդիպեն ուսանողներին։