Մեքենան` ցեխի մեջ
Ապրիլի 19-ին, ժամը 18.00-ին Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում (Քուչակ գյուղի հատված) մեքենա է արգելափակվել ցեխի մեջ։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Նախքան փրկարարների ժամանումը' «ՎԱԶ-2170» մակնիշի 21 UO 551 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գապոյան) տեղի ուժերով դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:
Բախվել են մեքենաներ
Ապրիլի 19-ին, ժամը 19.13-ին Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար։
Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կամազ» մակնիշի պ/հ չպարզված և «ՎԱԶ-2121» մակնիշի 02 ԼՍ 999 պ/հ ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների ժամանումը' «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ' 1961 թ. ծնված Գագիկ և ուղևոր' 1978 թ. ծնված Գևորգ Շահրիկյանները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի կենտրոնական հիվանդանոց:
Բժիշկների գնահատմամբ' Գագիկ Շահրիկյանի առողջական վիճակը ծանր է, իսկ մյուս տուժածինը' միջին ծանրության:
Մեքենան' ձորի եզրին
Ապրիլի 19-ին, ժամը 20.18-ին Սևան քաղաքի բուսաբանական այգու մոտ տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 06 ԼՍ 347 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Ավետիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և թափքի առաջամասով կախվել հարակից ձորակը:
Ժամը 21.55-ին հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս:
Զոհեր և տուժածներ չկան:
Այս մասին հայտնում Է ԱԻՆ մամլո ծառայությունը։