Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 22-ը՝ առանց մեքենայի օր

Հասարակություն
27d8b4fa4fa7f57bb54b15d16b6d91de

«Կանաչաստան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ ապրիլի 22-ը կնշվի որպես Առանց մեքենայի օր՝ Երկրագնդի օրվա կապակցությամբ: Ժամը 14:00-ից Կանաչաստան ՀԿ-ն բնապահպանական միջոցառումներ կանցկացնի Բեյրութի փողոցում,Շահումյանիհրապարակի հարևանությամբև հարակից այգում Մանկական այգում:

Առանց մեքենայի օրը ամենամյա տոն է, որ նշվում է աշխարհի մեծ քաղաքներում՝ առանց աղմուկի, սթրեսի և մեքենաների: Ինչպես աշխարհի շատ քաղաքներում, այնպես էլ Երևանում նշվելու է Երկրագնդի օրը, որի կապակցությամբ ապրիլի 22-ին քաղաքի կենտրոնում կդադարեցվի ավտոմեքենաների երթևեկությունը և մարդկանց հնարավորություն կընձեռվի ազատորեն դուրս գալու փողոց՝ զբոսնելու,վազելու, խաղալուև վարելու ոչ թե մեքենա, այլ հեծանիվ: