A
A
Բոինգը ընկել է բնակելի թաղամասում (տեսանյութ)
Պակիստանում՝ Իսլամաբադի միջազգային օդանավակայանի մոտ, աղետի է ենթարկվել Boeing 737 մարդատար ինքնաթիռը, որը իրականացնում էր Կարաչի-Իսլամաբադ չվերթը։ Այս մասին տեղեկացնում է РБК-ն։
Պակիստանյան Bhoja Airline ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում եղել են 118 ուղևորները և անձնակազմի 9 անդամ։ Իշխանությունները ենթադրում են, որ ոչ մի մարդ չի փրկվել։
Նախնական տվյալներով՝ աղետի պատճառը եղանակային վատ պայմաններ են եղել։
Համաձայն Պակիստանի քաղավիացիայի, ինքնաթիռը վայրէջքի թույլտվություն է ստացել, որից հետո կապը նրա հետ կտրվել է։
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ ինքնաթիռը ընկել է բնակելի թաղամասում։