A
A
Չինարին չի՞ տապալվի
«Ա1+»-ը այսօր ահազանգ էր ստացել, որ Երեւանի Լենինգրադյան փողոցում չինարի է հատվել։ Ականատեսների վկայությամբ՝ էլեկտրական սղոցով կտրել են ծառի կեսը։
Ի պատասխան ահազանգի՝ Աջափնյակի վարչական ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի պետ Ռոման Կալոյանը հերքեց լուրը։ Նրա խոսքերով՝ Լենինգրադյան 50 հասցեում ոչ մի ծառ չի հատվել։
«Միայն ճյուղեր, իսկ բունը նորմալ վիճակում է։ Այդ հատվածում վերգետնյա անցում է կառուցվում, իսկ ճյուղերը պարզապես խանգարել են շինարարական աշխատանքին»,- ասաց կոմունալ բաժնի պետը։