Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

40 օրյա հացադուլը դադարեցրեց

Հասարակություն
293f3cb2df73b003ef803eba831e9cd0

Աստրախքանի քաղաքապետի նախկին թեկնածու Օլեգ Շեյնը այսօր՝ ապրիլի 24-ին, դադարեցրել է հացադուլը, որը տևեց 40 օր։

Քաղաքական գործիչը դադարեցրեց, երբ բանտերից ազատ արձակվեցին մեկ շաբաթ առաջ ձերբակալված իր համակիր ընկերները, տեղեկացնում է BBC -ն։

«Հենց նոր զանգահարեցին դատարանից, որ ազատ է արձակվել ձերբակալված ընկերներիցս վերջինը։ Այսպիսով հայտարարում են հացադուլիս ավարտի մասին», գրել է Շեյնը իր «Կենդանի մատյան» բլոգում։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Աստրախանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից հետո, քաղաքապետի թեկնածու Օլեգ Շեյնը, ի նշան բողոքի՝ հացադուլ հայտարարեց՝պահանջելով ՌԴ ԿԸՀ-ից վերանայել ընտրության արդյունքները։