Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրամիությունը կստիպի ճանաչել (տեսանյութ)

Հասարակություն
c36d75127201557d4a2dd5c881b534e6

Ներկայիս Թուրքիան շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել 1915թ.-ին: Համոզված է ՀՀ -ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը:

«Եթե մենք ցանկանում ենք ապագա կառուցել, ապա պետք է հիշել: Իհարկե հիմա բոլորովին այլ սերունդ է: Նրանք մեղավոր չեն, բայց նրանք պետք է զգան պատասխանատվություն այն բանի համար, ինչ կատարվում է, քանի որ Եվրոպայում կա հիշողության կուլտուրա: Եթե դուք ուզում եք միանալ Եվրամիությանը, ապա դուք պարտավոր եք ճանաչել այն, ինչ տեղի է ունեցել»,- ասաց նա

Դեսպանը հիշեցրեց, որ հենց հիշողության մշակույթի շրջանակներում 2005թ.Գերմանիան ճանաչեց Հայոց Ցեղասպանության փաստը:

Մեկ ու կես միլիոն հայերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցելու համար Երեւան է ժամանել նաեւ Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդին: Բուենոս Այրեսի խորհրդարանը Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունել է 2010թ.-ին:

«Ես կարծում եմ, որ բոլոր երկրները պետք է գնան ճանաչման ճանապարհով եւ Հայոց Ցեղասպանության փաստի ընդունումը համաշխարհային պետք է լինի»,- ասաց նա։

Հայոց ցեղասպանությունը առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965 թ-ին: Նրա օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան եւ ԱՄՆ-ի 42 նահանգներ: