A
A
Թեղուտի օրեր՝ Երեւանում
Ապրիլի 25, 26, 27-ին Մաշտոցի պուրակում բացվում են Թեղուտի օրեր։ Ամբողջ օրվա ընթացքում ցուցադրվելու են նաև նոր տեսանյութեր` Թեղուտի անտառի, այնտեղ ապրող մարդկանց ու Թեղուտի պայքարի մասին:
Քաղաքացիական ամբիոնի, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները կպատմեն, թե ինչու են պայքարում Թեղուտի համար, ինչ են ուզում փոխել, ինչը նրանց դուր չի գալիս, ինչպես են նրանք տեսնում այդ փոփոխությունը, ինչ է դա տալու մարդուն։