Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի պայթյուն

Հասարակություն
b8b97c3ad54fe9c8035f21b363933cbc

Ապրիլի 24-ին, ժամը 17.41-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 20-րդ բնակարանում տեղի է ունեցել գազի պայթյուն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը' պարամեդիկներով:

Տեղում պարզվել է, որ շենքի մուտքում այրվել է գազի հաշվիչ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Տուժածներ չկան:

Դեղորայքային թունավորում

Ապրիլի 25-ին, ժամը 19.15-ի սահմաններում Երևանի Նոր Արեշի 48-րդ փողոցի թիվ 14 հասցեից «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2009 թ. ծնված Մերի Աշոտյանը' դեղորայքային թունավորման նախանշաններով:

Ըստ բժիշկների' երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է:

Հրդեհներ' խոտածածկ տարածքներում

Ապրիլի 23-26-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես' Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասին հարակից սարալանջին այրվել է 1 հա, Բանավան թաղամասի շրջակայքում' 1 հա, Երևանյան փողոցում' մոտ 2000 քմ, Միկրոշրջան թաղամասում' 2500 քմ, իսկ Չարենցավանի մոտակայքում' 200 քմ խոտ, 30 եղևնի և 15 դեկորատիվ ծառ՝ մասամբ:

Արագածոտնի մարզի Ուշի գյուղում այրվել է 6 հա, Բյուրական գյուղում (Շամիրամի ջրանցքի մոտ)' 7000 քմ, Արա լեռան ստորոտին' 5 հա, Օհանավան գյուղի «Դեմեր» հանդամասում' 2 հա խոտածածկ տարածք:

Գեղարքունիքի մարզում' Սևան-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է 5 հա խստ, իսկ Երևանի Բուսա­բանական այգում' 1000 քմ բուսածածկ տարածք և 20 ծառ:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծատռայությունը։