Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտահերթ նիստը տապալվել է

Հասարակություն
d39e8968359b2b801b7dc0d4efd4b348

ԵՊԼՀ գիտական խորհրդի 49 անդամներից 31 անդամների (1/3-ի չափով) գրավոր համաձայնությամբ պահանջվել է հրավիրել գիտական խորհրդի արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝ ՀՀ ԿԳՆ 17.04.2012թ. N 58-Ա1 «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան » ՊՈԱԿ-Ի գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և պայմանագիրը լուծելու մասին հրամանի և դրա առնչությամբ ստեղծված իրավիճակի քննարկում:

Համաձայն ԵՊԼՀ գիտական խորհրդի կանոնակարգի 17-րդ կետի՝ գիտական խորհրդի համաձայնությամբ այսօր ժամը 10:00-ին պետք է կայանար գիտական խորհրդի այդ արտահերթ նիստը:

Սակայն, ՀՀ ԿԳ նախարարության կողմից ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը, գերազանցելով իր լիազորությունները և խուսափելով քննարկումներից, հրահանգել է այն հետաձգել։ Այս մասին հայտնում են բուհի ուսանողները