Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ գազալցակայանում

Հասարակություն
254efbb858e523e58e9e13796e6d956a

Երեկ Գյումրիի Գարեգին Ա. փողոցի թիվ 117 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել հրդեհի բռնկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Փյունիկ-97» ԱԳԼՃԿ-ի կոմպրեսորային տեղամասի գազի մղման խողովակից տեղի է ունեցել արտահոսք' հրդեհի բռնկումով: Կրակը մարվել է տեղի ուժերով:

Հրդեհի հետևանքով դեմքի և ձեռքերի այրվածքներով Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց է տեղափոխվել 1952 թ. ծնված Ռաֆիկ Բարսեղյանը: Տուժածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, հիվանդանոցից դուրս է գրվել:

Այրվել է ավտոմեքենա

Ապրիլի 26-ին, ժամը 16.28-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի Ազատության փողոցում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.43-ին, մարվել' 17.05-ին:

Ամբողջությամբ այրվել է Տ. Վարդանյանին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 31 ԼՍ 788 պ/հ ավտոմեքենան:

 Հրդեհ ավտոմեքենայում

Ապրիլի 26-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց 15/6 հասցեում գտնվող «Կարաս» թոնրատան մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.28-ին, մարվել' 20.33-ին:

Այրվել է «Մարկիզա շիկ» ՍՊԸ-ին  պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի 756 ՍԼ 05 պ/հ ավտոմեքենայի շարժչի խցիկը:

 

Հրդեհ սրճարանում

Ապրիլի 26-ին, ժամը 21.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի 20 հասցեում գտնվող «Բեյքր-Մեյքր» սրճարանի տարածքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Հրդեհը մարվել է ժամը 22.14-ին:

Գ. Ջեյրանյանին պատկանող սրճարանի խոհանոցում այրվել է օդափոխման համակարգի շարժիչը:

 Այրվել է սուրճ

Ապրիլի 27-ին, ժամը 04.21-ին Վայոց ձորի մարզի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձորի Նարեկացու 6 հասցեում գտնվող սրճաղացում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.20-ին, մարվել' 05.35-ին:

Այրվել են Պ. Մնացականյանին պատկանող փայտե սրճաղացի տանիքի 7 քմ, պատի 3 քմ, հատակի 9 քմ մակերեսով հատվածները և 100 կգ սուրճ:

Հրդեհ' խոտածածկ տարածքում

Ապրիլի 26-ին Սյունիքի մարզի Շենաթաղ գյուղի մոտակայքում այրվել է 1 հա բուսածածկ տարածք և 10 կաղնի' մասնակի: Հրդեհը մեկուսացվել է ու մարվել:

Այս մասին  հայտնում է ԱԻՆ  մամլո ծառայությունը։