A
A
Կաշառքը վերցրո՞ւ եւ ներկայացրու դատախազություն (տեսանյութ)
Նա, ով կներկայանա դատախազություն եւ կամովին կհայտարարի, որ իրեն կաշառք են առաջարկել, կազատվի քրեական պատասխանատվությունից,- խոստանում է դատախազությունը ։
«Եթե բացահայտ զրպարտանք չի, եթե ակնհայտ սուտ մատնություն չի, եթե անձը միտումնավոր չի մեղադրվում տվյալ անցագործության կատարման մեջ, հետեւաբար չի կարող ենթարկվել պատասխանատվության»,- նշեց գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը։
Իսկ եթե անձը ունի կաշառք տալու վերաբերյալ ձայնագրություն կամ լուսանկար, ապա Արամ Թամազյանը կոչ է անում դրանք նույնպես ներկայացնել իրավապահներին: