Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստուգվել է 4462 տեղեկություն

Պաշտոնական
df97e606fe909f6dd219174668f51c5f

Ոստիկանության հաղորդագրությունը

2012 թ. մարտի 27-ից մինչև ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմիններից, ԶԼՄ-ներից, նախընտրական շտաբներից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել, ստուգվել և մշակվել է մահվան դեպքերի վերաբերյալ 4462 տեղեկություն:

Ստուգման արդյունքում՝ մահվան 3278 դեպքերի վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են, 299-ը` հերքվել:
34 անձի մահվան վերաբերյալ տեղեկությունները հնարավոր չի եղել պարզել:

Ստուգման փուլում է գտնվում 99-ը:

752 անձի անհատական տվյալները առկա չեն եղել ՀՀ ընտրողների ռեգիստրում:

Այսպիսով, նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության և պրոֆիլակտիկ ծառայությունների ուժերով մշակվել են 4462 մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններ, որից 4363-ի ընթացքը լուծվել է, 99-ը գտնվում է ուսումնասիրության փուլում:

Ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ԱՎՎ-ում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 134 ահազանգ` 196 անճշտության վերաբերյալ: Այսպես.
1. ընտրացուցակներում ընդգրկված մահացած անձանց վերաբերյալ-19,
2. ընտրացուցակում առկա, սակայն հաշվառում չունեցող անձի վերաբերյալ-1,
3. այլ անձի պատկանող բնակելի տարածությունում բնակության իրավունք չունեցող քաղաքացիների հաշվառման վերաբերյալ - 40,
4. ՀՀ-ից դուրս գտնվող, սակայն ցուցակում ընդգրկված լինելու վերաբերյալ-9,
5. հաշվառված, սակայն ցուցակներում ընդգրկված չլինելու վերաբերյալ-61,
6. հասցեի բացակայության վերաբերյալ-1,
7. ընտրական գործընթացի, քվեարկության կարգի, անճշտությունների շտկման, ինչպես նաև լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ-65:

Բոլոր ահազանգերը պատշաճ կերպով ստուգվել են, հայտնաբերված անճշտությունները շտկվել են, իսկ խորհրդատվական հարցերին տրվել են սպառիչ պարզաբանումներ: