A
A
Իրանում 2 ածխահանք է փլուզվել
Ապրիլի 30-ի առավոտյան Իրանում փլուզվել է միանգամից երկու ածխահանք, որոնք շահագործում է տեղական «Նեգին» ընկերությունը։
Փլուզման հետևանքով հանքերից մեկում զոհվել է 27 ամյա մի հանքափոր, իսկ մյուսում մեկ հանքափոր ստացել է մարմնական ծանր վնասվածքներ, տեղեկացնում է MehrNews-ը։
Փլուզման պատճառները ճշտվում են։