Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պրոբացիան «կդատարկի» բանտերը

Հասարակություն
09a49d35b06c820b537d398e568bf336

Հանցագործը կարող է ուղղվել: Իրավապահները պարտավոր են հավատալ այս սկզբունքին, այյլապես չենք խուսափի կրկնահանցագործություններից: վստահեցնում են Հայաստան ժամանած եվրոպացի փորձագետները:

«Այս հարցում օգնության է հասնում պրոբացիոն համակարգը, որը Եվրոպայում գործում է վաղուց: Այն թույլ է տալիս է իրավախախտների նկատմամբ հսկողություն կիրառել, ինչպես նաեւ` հասկանալ նրանց սոցիալ-հոգեբանական վիճակը: Սա անհրաժեշտ է հատկապես դատավճիռ կայացնելիս, երբ դատավորը հաշվի է առնում անձի բնութագիրն ու հանցագործության դրդապատճառները»,-ասում է Պրոբացիայի եվրոպական կազմակերպության նախագահ Մարկ Սերոն:

Պրոբացիոն համակարգը մեր երկրում նախատեսվում է կիրառել 2012-13թթ.-ին՝ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում: Այսօր ընդամենը քննարկվում է համակարգի կիրառման իրավական հիմքերը:

«Եթե չկա պրոբացիոն համակարգ, շատ դժվար է վաղաժամկետ ազաման փուլում միանգամից կարողանալ գնահատել դատապարտյալ ռիսկայնությունը»,-շեշտում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը։

Ըստ իրավապաշտպանի՝ այս համակարգի ներդրումը վաղուց էր հասունացել։ Այս հարցում պարոն Դանիելյանի հետ համակարծիք է նաեւ Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը: Պրոբացիան փոխնախարարաը կարեւորում է հատկապես այլընտրանքային պատժամիջոցների կիրառման դեպքերում. «Ազատազրկմանը այլընտրանք որպես այդպիսին համարյա չկա: Տուգանքները բավականին ցածր են, այլ պատժատեսակների կիրառման մեթոդոլագիան առանձնապես մշակված չէ, եւ փաստացիորեն ստացվում է մի իրավիճակ, որ դատարանները, որպեսզի էֆեկտիվ լինի, կիրառում են ազատազրկում շատ մեծ տոկոսով»։

Ավելացնենք, որ այսօր Երեւանում կազմակերպվել էր պրոբացիայի միջազգային ստանդարտների և պրակտիկայի, ինչպես նաև եվրոպական պետությունների լավագույն փորձի վերաբերյալ սեմինար։

Միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպությունը։