Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիակ՝ բռնության հետքերով

Հասարակություն
8346dcb3b239b72717ec60f55b8d7307

Երեւանի Բաբաջանյան փողոցի 3/1 շենքի 21 բնակարանում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1934 թ. ծնված Սիրուշ Պետրոսյանի դիակը՝ բռնության հետքերով, բերանը, ձեռքերն ու ոտքերը կտորներով կապված: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։ Իսկ ահազանգել էր բնակչուհիներից մեկը, թե իր հարևանուհի տատիկը կապկված ընկած է գետնին, իսկ տունը տակնուվրա է արված:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: