A
A
Տնակի համար էլ են վարձ տալիս (տեսանյութ)
Իր երեք մանկահասակ երեխաների հետ միայնակ մայր Գոհար Հովհաննիսյանը վարձով է բնակվում Գյումրու կենտրոնական մասում տեղակայված տնակային ավաններից մեկի խոնավ և խարխուլ տնակում: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների այցելության պահին տանը միայն երեխաներն էին: Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան սան 6-ամյա Պարգևը իր 3-ամյա եղբոր` Դավիթի հետ փորձում էր քնեցնել լացող փոքրիկ քրոջը` մեկուկեսամյա Լիլիթին:
Հարևան տնակի բնակչուհի Անահիտի պատմելով` մայրը այդ պահին գնացել էր ընտրատեղամասերում տեղակայված ընտրացուցակներում իր անունը փնտրելու:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված տեսանյութում: