Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բ. Սահակյան. «Դեռ հսկայական աշխատանք ունենք»

Պաշտոնական
266dafc7ab6b13105532dcbab9fa5d45

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի

Շնորհավորական ուղերձը

Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ.

«Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, օր, որն ավանդաբար նշում ենք արդեն երկար տարիներ` հարգանքի տուրք մատուցելով հայրենիքը շենացնողին ու նրա անխոնջ աշխատանքին:

Մեր քաղաքացիների կենսապայմանների բարելավման ու նրանց կյանքի որակի բարձրացման հարցերը առաջնահերթ են իշխանությունների համար: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում տնտեսության շարունակական զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, փոքր եւ միջին բիզնեսի գործունեության ու տեղական արտադրության խթանման, այս ոլորտում պետական աջակցության մեծացման նպատակով: Պետք է հասնենք այն բանին, որ մեր յուրաքանչյուր բնակչի համար ակնառու լինի իր աշխատանքի արդյունքը, ամեն ոք իր վրա զգա տնտեսության տարբեր ոլորտներում օր օրի արձանագրվող աճը: Աշխատավորները իրենց պետք է զգան արդարացիորեն պաշտպանված ու ապահով: Այս ուղղությամբ մենք դեռ հսկայական աշխատանք ունենք անելու, եւ անկասկած կանենք, կանենք մեծագույն հաստատակամությամբ, միասնաբար ու հետեւողականորեն:
Թանկագին արցախցիներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ մայիսմեկյան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղ ու արգասաբեր աշխատանք` ի բարօրություն ձեր ընտանիքների եւ Արցախի Հանրապետության»: