Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեդվեդեւին էլ է դուր եկել

Հասարակություն
edee3b006ef1bf954026a63f9638d256

ՌԴ հեռացող և ապագա նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Վլադիմիր Պուտինը այսօր՝ մայիսի 1-ին, մասնակցել են Գարնան և Աշխատանքի օրվան նվիրված շքերթին։ «Ռուսաստանի կոմունիստները և նախկին սովետին կարոտախտով հիշող մարդիկ Ելցինից հետո, չեն հիշում, թե երբ են երկրի առաջին դեմքերը հարգել անցյալի ավանդույթները»,- գրում է Newsru-ն։

Մոսկվայում այսօր 14 մասսայական ակցիաներ են անցկացվել։ Առաջինն ու ամենամասսայականը իշխանամետ ակտիվիստների կազմակերպած ակցիան էր։ Նախապես խոստացվել էր 100 հազար մարդու մասնակցություն, սակայն մասնակիցների թիվը սպասվածից ավելի է եղել՝ մոտ 120 հազար։

«Խաղաղություն, Աշխատանք, Մայիս, Խաղաղություն աշխարհին, աշխատանք տվեք», այս կարգախոսներն էին բղավում Ռուսաստանի անկախ արհմիությունների և «Եդինայա Ռոսիայա»-ի դրոշի ներքո հանդես եկող ցուցարարները, որոնց առաջնորդում էին ՌԴ երկու նախագահները։

Ի դեպ. սպասվում էր միայն Մեդվեդևի մասնակցությունը շքերթին։ Նա այդ մասին նախապես հայտարարել էր կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել ուրբաթ օրը։ Սակայն ի զարմանս շատերի, նրան է միացել Պուտինը՝ իր մուգ վերարկուով և սպիտակ վերնաշապիկով։

Ցուցարարները ողջունել են նրանց ներկայությունը։ «Եկեք դա դարձնենք ավանդույթ։ Մեզ դա դուր է գալիս»,- սկսել են բղավել շքերթի մասնակիցները։ Մեդվեդևն իր և Պուտինի անունից պատասխանել է նրանց. «Մեզ էլ է դուր գալիս»։