Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուկուչյանը ընդունել է առաքելության ղեկավարներին

Պաշտոնական
43683027b286aa86afe3b03b563567f5

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունին և առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Վլադիմիր Գարկունը կարևորել է նախընտրական քարոզարշավի հանգիստ ընթացքը, ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների համար հավասար պայմանների ապահովումը, կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների բաց և թափանցիկ աշխատանքը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է տեղեկատվություն` ընդրություններին ընդառաջ հանձնաժողովի կողմից կատարված նախապատրաստական և առաջիկա օրերի ընթացքում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Այս մասին հայտնում է ԿԸՀ մամլո ծառայությունը։