Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղեւորը հիվանդանոցում մահացել է

Հասարակություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Այսօր ժամը 01.35-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գորիսից դեպքի վայր է մեկնել 4 հրշեջ-փրկարար:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի S 9387 պ/հ և «ԿրԱԶ» մակնիշի 386 ՏՍ 54 պ/հ ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` ԼՂՀ Վերին Ճարտար գյուղի բնակիչ, 1967 թ. ծնված Ժիրայր Սարգսյանը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները զոհված Ժ. Սարգսյանին, ուղևորներ` 1988 թ. ծնված Արթուր Մկրտչյանին և 1990 թ. ծնված Գոռ Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը` «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1989 թ. ծնված Արման Խաչատրյանը, 1989 թ. ծնված Արթուր Ավանեսյանը, 1989 թ. ծնված Արտակ Սեդրակյանը և 1990 թ. ծնված Շիրակ Հարությունյանը տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց:
Ա. Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:

Բնակիչներն օձեր են նկատել

Մայիսի 2-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի ամառանոցների 24-րդ փողոցի թիվ 232 տան շրջակայքում բնակիչները նկատել են օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հատուկ մասնագետի կողմից տարածքը մանրակրկիտ ուսումնասիրելու արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Դեղորայքային թունավորում

Նույն օրը «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.20-ի սահմաններում դեղորայքային թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 35 տան բնակիչ` 1995 թ. ծնված Մ. Ջոնոյանը:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն-ծանր է:


Հրդեհներ` խոտածածկ տարածքներում

Մայիսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Լոռու մարզի Լեռնահովիտ և Սարչապետ գյուղերի միջև՝ լեռան վրա այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք, իսկ Շիրակի մարզի Ամասիա գյուղի «Հայասա» թաղամասի մոտակայքում բռնկված հրդեհից այրվել է 267 սոճի:
Հրդեհները մեկուսացվել են ու մարվել: