Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նկարահանվելու է «Ռեմբո-5» -ը

Հասարակություն
9ae62d7009ccadc6f852882c7b0422f2

Հոլիվուդյան դերասան 65 ամյա Սիլվեստր Ստալոնեն MTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, թե պատրաստվում է նկարահանել «Ռեմբո-5» մարտաֆիլմի վերջին մասը։

Ֆիլմի վերջին սցենարում, որի հեղինակն, ի դեպ, Ստալոնեն է, բոլորին քաջածանոթ վիետնամական պատերազմի հերոս Ռեմբոն, ուղևորվելու է Մեքսիկա, որպեսզի պայքարի տեղի թմրադիլերների դեմ։ «Ռեմբո»-ի վերջին մասը, սակայն, սովորականի պես չի ավարտվելու, Ռեմբոյին այս անգամ հաղթանակը տրվելու է մահվան գնով։

Ստալոնեի խոսքերով, իր հերոսը վերջապես հասկանալու է՝ որն է իր կոչումը։

«Նա պետք է հեռանա փառքով, ինչպես իսկական հերոս», -մեկնաբանել է Սիլվեստր Ստալոնեն։

Հիշեցնենք, որ «Ռեմբո» մարտաֆիլմի առաջին մասը ստեղծվել է 1982 թվականին՝ Դեվիդ Մորելլայի վիետնամական պատերազմի վետերանների մասին վեպի հիման վրա։