Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավունքը՝ ցուցահանդեսում

Հասարակություն
69487c3aedd749443f00cb6d9c3ddced

Մամուլի ազատության օրվա կապակցությամբ այսօր Երևանում բացվեց §Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք¦ խորագրով ցուցահանդեսը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը ներկա էին լրագրողներ, պետական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Միջոցառմանն աջակցում են նաև ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը և ԵԱՀԿ Երևանի գրասենյակը:

Ցուցահանդեսի նպատակն է անդրադառնալ տեղեկատվություն ստանալու իրավունքի խոչընդոտներին ու հնարավորություններին, և կառավարությանը, մամուլի ներկայացուցիչներին ու ընդհանուր հանրությանը հիշեցնել այս իրավունքին հասնելու գործում իրենց դերակատարման մասին: Ֆոտոցուցահանդեսին մասնակցող 70-ից ավելի լուսանկարներն ու ծաղրանկարները կտպագրվեն նաև մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ ֆոտոկատալոգում: