A
A
Ավագյանցը՝ նավատորմի հրամանատար
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն, այսօր, հրաման է ստորագրել, որով Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար է նշանակվել փոխծովակալ Սերգել Ավագյանցը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամլո ծառայությունը։
«Փոխծովակալ Սերգեյ Իոսիֆի Ավագյանցին նշանակել Խաղաղ օվկիանոսյան նավատորմի հրամանատար, ազատելով նրան շտաբի պետի պաշտոնից», ասված է հրամանում։
Սերգեյ Ավագյանցը մինչ այս հրամանը աշխատել է որպես Խաղաղօվկեանոսյան նավատորմի առաջին փոխհրամանատարի շտաբի պետ։