Եթե չի կարող, թող դիմի ոստիկանությանը (տեսանյութ)
Քվեաթերթիկը լրացնելիս ընտրողը պետք է կանգնած լինի դեմքով դեպի հանձնաժողովը եւ թիկունքով դեպի պատը:
Խցիկները պետք է տեղադրվեն այնպես, որ քվեարկելու պահին ընտրողը լինի հենց այս դիրքով եւ կարողանա գաղտնի լրացնել քվեաթերթիկը։ Խցիկները պետք է տեղադրվեն միմյանցից առնվազն 1 մետր հեռավորությամբ, ունենան բավարար լուսավորվածություն, լինի գրիչ: Մինչ դուք կատարում եք Ձեր ընտրությունը, ընտրատեղամասային հանձնաժողովի անդամները, վստահված անձինք, դիտորդներն ու լրագրողները հետեւում են, որ չխախտվի քվեարկության կարգը։
Սակայն քվեարկության ներկա գտնվողներից որեւէ մեկը իրավունք չունի ներազդել ընտրողի ազատ կամքի վրա, խախտել քվեարկության գաղտնիությունը։
Ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է ապահովել քվեարկության բնականոն ընթացքը։ Իսկ եթե նրան չի հաջողվում, ապա այդ իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ: