Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարձակվել են «Ահազանգերի քարտեզի» վրա

Հասարակություն
5582dd9086b4e472e3144c566410936c

www.iditord.org կայքը ենթարկվել է ցանցահենների հարձակմանը: Սա արդեն թվով երկրորդ դեպքն է:

«Առաջինը տեղի է ունեցել երեկ, եւ մենք ի վիճակի եղանք վերականգնել կայքի աշխատանքը 20 րոպեի ընթաքում: Ներկայումս քայլեր են ձեռնարկվում, որպեսզի կայքը շուտափույթ կերպով վերականգնվի: Կոչ ենք անում քաղաքացիներին շարունակել ահազանգել ընտրախախտումների մասին զանգահարելով` 077 93 83 66, 096 00 94 64 հեռախոսահամարներով, SMS ուրաղկել 096 33 27 23 հեռախոսահամարին կամ տեղեկացնել Twitter-ով` #iditord»,- ասված է կայքի պատասխանատուների տարածած հաղորդագրության մեջ։